2020-2021 ուստարի
նախագիծ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 5-6 տարեկանների համար”
2020-2021 ուստարի
նախագիծ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 5-6 տարեկանների համար”
Հինգ տարեկանների ուսուցման ու զարգացման խմբեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի հինգ տարեկանների ուսուցման խմբերում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը: Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով, ամենօրյա գործունեության միջոցով։
Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Այն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում (Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային), Քոլեջում գործում են հինգից վեց տարեկանների ուսուցման խմբեր: Այս խմբեր ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, որոնք կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերից սահուն անցում են կատարում ուսուցման նոր շրջափուլ: Նրանց կարող են միանալ նաև ծրագիրն ընտրած սովորողն ու նրա օրինական ներկայացուցիչը (ազատ տեղերի առկայության դեպքում): Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են համարվում մասնակցությունը ընտանեկան նախագծերին (նաև՝ առցանց) ամառային, ձմեռային, գարնանային, աշնանային տարատարիք ճամբարները, ճամփորդությունները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։ Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին տեղափոխվելու «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարի։ Ծրագիրը քառամյա է:
Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական, դասարանական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգը, մեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերը սովորողին ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Դասվարի բլոգը, դպրոց-պարտեզների ենթակայքը, կրթահամալիրի կայքը սովորողին, ծնողին հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, համակցված ձևերով։
Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով՝ ծնողների մասնակցությամբ: Ընտանեկան դպրոցները մասնակցում են մայրենիի, մաթեմատիկայի, շախմատի ամենամսյա ֆլեշմոբերին, ուսումնական նախագծերին: Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նաև հեռավար-առցանց ձևաչափով: MS Teams առցանց հարթակը հնարավորություն է տալիս ապահովելու հեռավար կապը սովորողների ու ուսուցիչների միջև: ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայյտվելու ցանկությունը խթանող ձևերից են:
Ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչներից են, որոնք կազմակերպվում են ըստ օրացույցի և ուղեցույցի։
Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:
Ուսումնական գործունեության, հանգստի համադրությունը հնարավորություն է տալիս աշխատանքը չընդհատել հանրապետության դպրոցականների աշնանային, գարնանային արձակուրդների ընթացքում, ամռան ամիսներին՝ ամառային լողափային պարտեզների միջոցով:
Կրտսեր դպրոց-պարտեզների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրային փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները (խաղողի-գինու դպրոցը, ջերմոց-լաբորատորիան), մարզական տարածքները, ուսումնական ագարակը, բակ-պարտեզները, բաց ու փակ լողավազանները, ընտանեկան դպրոցները, համացանցն ու մեդիագործիքները ապահովում են կրթական ծրագրի իրագործման արդյունավետությունը: Ուսումնական գործունեությունը հաճախ կազմակերպվում է նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք կապահովեն անցումները գործունեության մի ձևից մյուսին, կլինեն փոխակերպվող, շարժական։
Կրթահամալիրի բոլոր շենքերը լուսավոր ու ընդարձակ են, հարմարեցված 5 տարեկաններին՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները կանաչապատ են, պտղատու ծառերով, խնամված խոտածածկ տարածքներով և ամենակարևորը՝ անցանկապատ։
Խմբասենյակ-լաբորատորիաներում ապահովված են անհատական ու խմբային հիգիենիկ, խաղային, ինչպես նաև հանգստանալու, քնելու պայմանները։ Սաներն ուսումնական նպատակներով անարգել կարող են օգտվել թվային միջոցներից ու գործիքներից, համացանցից: Մարզական, երաժշտական, տեխնոլոգիական, խաղային, շրջակա միջավայրի յուրացման համար և՛ դասասենյակ-լաբորատորիաներում, և՛բակում, և՛ մյուս ուսումնական տարածքներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Խմբասենյակներում գործում են խոհանոց-լաբորատորիաները: Խմբասենյակ-լաբորատորիաներն (110-150 քմ) ընդարձակ, լուսավոր, թափանցիկ տարածքներ են՝ խաղալու, քնի, հանգստի, սնվելու և ուսումնական գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Խմբասենյակը ունի սովորողին հարմարեցված խոհանոցային կահույք, երկու լվացարան՝ տաք ու սառը ջուր, երկու սանհանգույց, հանդերձարան, հանգստանալու համար փափուկ գորգ՝ հանգստի ժամ կազմակերպելու, ընթերցողական անկյուն, ինքնաշեն և կառուցողականա խաղերի անկյուն, կանաչ անկյուն, դաշնամուր, ինքնաշեն շրխկաններ, մոլբերտներ,ներկեր, վրձիններ, գունավոր թղթեր, անլար համացանցային կապ, սմարթ հեռուսատացույց, շախմատի անկյուն, հարմարավետ աթոռ և սեղաններ։ Խմբասենյակում առկա են պահարաններ՝ նախատեսված սովորողների պայուսակների համար, կախիչներ։
Խոհանոց-լաբորատորիա
5 տարեկանների սննդի կազմակերպումը իրականացվում է խմբասենյակի խոհանոցային-լաբորատորիայում՝ առավոտյան միրգ, նախաճաշ, ճաշ, ետճաշիկ։ Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է։ Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից և նախապես հրապարակվում դպրոցի ենթակայքում, դասվարի բլոգում։ Խոհանոց-լաբորատորիայում կա սովորողների համար հարմար սպասք, ջեռոց, սպասք լվանալու մեքենա, թեյնիկ, ջրատաքացուցիչ, սկուտեղ, կտրատախտակ, հացամաններ և այլն։ Սովորողները՝ մասնակցելով սպասքադրմանը, սեղանաը հավաքելուն լավ հնարավորություն է վերջիններիս մոտ զարգացնելու ինքնուրույնությունը, նպաստելու ինքնասպասարկմման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
խմբասենյակը ընդարձակ է, ունի համապատասխանա փափուկ գորգ, անհրաժեշտ մարզական պարագաներ՝ օղակ,պարան, բուլավա, կանգնակ։ Ինչպես նաև, սենյակում առկա գույքն ու պարագաները մարզական գործունեության կազմակերպման ժամանակ կարող են փոխակերպվել, վերածվելով մարզական, խաղային, այլընտրանքային լուծումներով մարզական գործունեության բաղկացուցիչների, պարագաների: 5 տարեկանները բացի մարզվելուց կարողանում են կազմակերպել տարբեր խաղեր՝ ազգային, ռոդարիական, էստաֆետային:
5 տարեկանների խմբասենյակում կա դաշնամուր։ Երգուսուցումը հիմնականում իրականացնում են հենց խմբասենյակում։ Երգուսուցման ժամանակ ոչ միայն երգում ու պարում են,այլև ստեղծում են տարբեր ինքնաշեն շրխկաններ, ներկայանում են որպես դասարան-համույթներ։
Բակ- պարտեզները ուսումնական տարածքներ են, որոնք ապահովում են սովորողների առողջ, անվտանգ կրթություն ստանալու իրավունքը: Բակ-ապրտեզները շուրջատրյա գործունեություն են ապահովում տարվա բոլոր եղանականերին:
Աշնանային և գարնանային բակ-պարտեզներում կազմակերպվում են՝
Ձմեռային բակ-պարտեզներում կազմակերպվում են՝
Ամառայի բակ-պարտեզներում կազմակերպվում են՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական կենտրոններ
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը համարվում է կրթահամալիրի մասնաճյուղ, դպրոցի ղեկավարը հենց ինքն է՝ Վիգեն Ավետիսը։ Շուրջտարի կրթահամալիրի դասավանդողները, տարատարիք սովորողները, ծնողները, վերապատրաստվողները այցելում են քանդակի դպրոց։ Ստեղծվում են տարբեր ցուցահանդեսներ, պլեներներ, բաց դասեր։Դպրոցն ունի մի քանի ուղղություններ՝
5 տարեկանները ուսումնական նախագծերի շրջանակում այցելում են քանդակի դպրոց, աշխատում են կավով, ստեղծագործում են, ստեղծում տարբեր կավե կախազարդեր, կրծքազարդեր, հուշանվերներ, կազմակերպում են տարբեր ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ: Կավով աշխատելը սովորողների սիրելի զբաղմունքներից է։
Կրթահամալիրի ծածկած լողավազանը գտնվում է Արևմտյան դպրոց-պարտեզում։ Լողավազանը ունի բոլոր հարմարությունները՝ երկու հանդերձարան(տղաների և աղջիկների), չորս սանհանգույց։ Հանդերձարանները ընդարձակ են և լուսավոր, մշտապես մաքրվում և օդափոխվում են, ունեն հարմար նստարաններ, կախիչներ, պահարաններ, հագուստի համար նախատեսված զամբյուղներ, վարսահարդարիչ։ Լողավազանը մաքուր է։ Սովորողները ինքնուրույն կարողանում են զգեստափոխվել, ցնցուղ ընդունել։ Լողավազանում առկա են՝ թևիկներ, օղակներ, լողալ սովորելու համար անհրաժեշտ այլ պարագաներ։ 5 տարեկան սովորողները շաբաթական մեկ անգամ այցելում են լողավազան։ Պարապմունքը տևում է 45 րոպե։ Սովորողների հետ պարապում է լողի մարզիչը։
Ուսումնական Ագարակը կրթահամալիրի ուսումնական կենտրոններից է։ Ցանկացած սովորող անկախ իր վախերից ու հույզերից ունի հնարավորություն շփվելու կենդանիների հետ, սովորի հոգ տանել նրանց մասին, կերակրել, խնամել։ 5 տարեկանները հաճախ են լինում Ագարակում տարբեր նախագծերով։ Ագարակում կան՝
Ագարակը ձիավարժության համար ունի ընդարձակ հրապարակ, ունի նաև խնոցի ու թոնիր։
Ջերմոց-լաբորատորիան նույնպես կրթահամալիրի ուսումնական կենտրոններից է։ Ջերմոցը տարիներ շարունակ ղեկավարում է տիկին Շողիկը։ Այստեղ կարող եք գտնել տարբեր բույսեր, ծանոթանալ նրանց ծագումնաբանությանը, օգտակարությանը։ Ջերմոցում են բնակվոմ տարբեր կենդանիներ և թռչուններ՝ կրիաներ, ծովախոզուկներ, ոզնիներ,նապաստակներ, թութակներ։ 5 տարեկանները տարբեր նախագծերով այցելում են ջերմոց-լաբորատորիա, ինչպես նաև տարբեր ծաղիկների և բույսերի կտրոններ տեղափոխում են խմբասենյակ-լաբորատորիաններ, ստեղծում են իրենց կանաչ անկյունը։ Բույսերի, ծաղիկների կտրոնները դնում են ջրով լի բաժակների մեջ, դիտարկում են մինչև արմատակալելը, ընթացքում, այնուհետև տնկում են, շարունակում են խնամել դրանք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բաց կրթական միջավայր է՝ իր բոլոր կրթական կառույցներով ու հեղինակային մանկավարժությամբ։
Կրթական ծրագրի վերջնարդյունքներ
Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտի սովորողների զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝
Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ՝
Օտար լեզուներ (ռուսերեն և անգլերեն)
Իմացական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝
Շարժողական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը միավորում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը, որոնք ղեկավարում է դասվարն իր օգնականի հետ:
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բաղադրիչներն են՝
Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնաարտահայտվելու ցանկությունը: Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի ասելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են: Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է ուսումնական տարվա երրորդ շրջանից՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել—կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը: (ուսպլան, կետ 12)
Բնագիտական գործունեությունը իրականացվում է բնության, բնական երևույթների, ամենօրյա դիտարկումների, ուսումնական ագարակում իրականացվող նախագծերի, ուսճամփորդությունների միջոցով: (ուսպլան, կետ 14)
Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությւնների, համադրումների, հակադրումների ձևով😦ուսպլան, կետ 15)
Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա—շարժում, ծանոթացում երաժշտական գործիքներին, երաժշտական խաղեր, պարերգեր: (ուսպլան, կետ 16)
Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ, լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր: Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որը կազմակերպվում է փակ լողավազանում շաբաթական մեկ անգամ փակ լողավազանում՝ սեպտեմբերին և հունիսին, նաև բացօթյա: (ուսպլան, կետ 17)
Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչություն, ծեփ, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտություններ: (ուսպլան, կետ 18)
Անգլերենի և ռուսերենի ամենօրյա ուսուցումն իրականացվում է ուսումնական առաջին, երկրորդ շրջաններում, դասվարի կողմից՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երրորդ շրջանից՝ նաև անգլերենի, ռուսերենի դասավանդողներ: (ուսպլան, կետ 13)
Ուսումնական օրը ներառում է ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով:
Գնահատումը՝
Սովորողների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենշաբաթյա ստուգատեսների՝ Ամսիկների տեսքով, ինչպես նաև ցուցահանդեսներում, ներկայացումներում:
Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է:
Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: Ստուգատեսային գործունեության արդյունքները գրանցվում են մշակված դիտարկման թերթիկներում:
Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։
Կրթական ծրագրի ուսուցիչը, նրա օգնականը մասնակցում են սեմինարների, վերապատրաստումների: Նրանք ունեն անհատական բլոգներ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Խմբերի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է շաբաթական աշխատակարգերի միջոցով:
Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարն (դասվարը) առաջնորդվում է 1-3-րդ դասարանների դասվարին ներկայացվող պահանջներով։ Դասվարը սահմանված կարգով մասնակցում է քառօրյա վերապատրաստումներին, սովորում է բլոգավարություն, տիրապատել ուսուցչի՝ բլոգին ներկայացվող պահանջներին, անցնում է «Մուտքի ճամբար», ցույց տալիս կամ սովորում-լրացնում դասվարին ներկայացվող հմտություններն ու կարողությունները՝ ստեղծագործական երևակայության, տրամաբանական, երաժշտական, մարզական, տեխնոլոգիական, մեդիագրագիտության։ Դասվարը վարում է իր բլոգը, որն ունի սովորողների անհատական էջեր, որտեղ լուսաբանվում են դասվարի, սովորողի առկա և հեռավար գործունեության արդյունքները։ Դասվարի մասնագիտական զարգացումը շուրջտարյա է․ մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման սեմինարներին, նախագծային աշխատանքների կազմմանը, մեթոդական մշակումներին, «Բլեյան» բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը։
Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարը՝
Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարի օգնականն առաջնորդվում է երկարացված օրվա կազմակերպչին ներկայացվող պահանջներով։ Օգնականը սահմանված կարգով մասնակցում է քառօրյա վերապատրաստումներին, սովորում է բլոգավարություն, տիրապատել ուսուցչի՝ բլոգին ներկայացվող պահանջներին, անցնում է «Մուտքի ճամբար», ցույց տալիս կամ սովորում-լրացնում դասվարի օգնականին ներկայացվող հմտություններն ու կարողությունները՝ ստեղծագործական երևակայության, տրամաբանական, երաժշտական, մարզական, տեխնոլոգիական, մեդիագրագիտության։ Դասվարի օգնականը վարում է իր բլոգը, որտեղ լուսաբանվում են դասվարի, սովորողի առկա և հեռավար գործունեության արդյունքները։
Դասվարի օգնականը՝
Հունիսյան աշխատանքները պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել՝
5-6 տարեկանների խմբում իրականացվել է «Հունիսիկ» ստուգատեսային նախագիծը:
2020-2021 ուստարին 5-6 տարեկաններիդասվարները ամփոփել են ըստ լաբորատորիայի ներկայացված տեղեկանքի: Ամփոփումները հրապարակված են:
Հունիսի 22-ի մասնագիտական խմբի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք 2021-2022 ուստարվա նախապատրաստական աշխատանքները:
Շարունակվել են մասնագիտական հանդիպումները մենթոր Գևորգ Հակոբյանի հետ, որի ընթացքում կարևոր քննարկումներ ենք ունեցել մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի հետ:
Կազմակերպվել են լողի, մարմնամարզության, հեծանվի մարզական պարապմունքներ դասվարների համար:
Մշակվել են 5-6 տարեկանների մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքները:
Մանկավարժության կենտրոնի պատվերով հավաքվել են 2020-2021 ուստարվա ռադիո և TV նախագծերի փաթեթը:
Շարունակվել են «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների ծրագրի մշակման աշխատանքները:
Բլեյան բաց ցանցով աշխատանք Դդմաշենի ու Լճաշենի մանկապարտեզներում:
Բլեյան բաց ցանցով մենթորական աշխատանք Սևանի հանրային դպրոցում աշխատանքի հայտ ներկայացրած մասնակիցների հետ:
Ներկայացնում եմ նաև՝
Ուսումնական, մեթոդական, հետազոտական աշխատանքներ հուլիս-օգոստոսին․
Հունիսի 18-ին և 25-ին մարզական պարապմունքներ են կազմակերպվել դասվարների համար:
Ամփոփումները մասնագետների բլոգներում՝
Ռադիո և TV ուսումնական նախագծերը հանդիսանում են մայրենի խոսքի զարգացման բաղկացուցիչներ:
Ռադիո Նախագծեր
TV նախագծեր
2021-2022 ուստարվա ծրագրեր
Օժանդակ նյութեր՝
Այլ՝
Մանկավարժական աշխատողի գրադարան. ծրագրաստեղծ մշակումներ
2020-2021 ուստարվա «Իմացումի հրճվանք» 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիան ամփոփում է տարին ըստ մանկավարժության լաբորատորիայի ուղղությունների՝
Լաբորատորիայի ստեղծած փաստացի արժեք՝ մշակումներ, ծրագրեր
Այլ՝
Հանդիպումներ, հավաքներ
Ամենամսյա հանդիպումներ (1-2 հանդիպում)
Մասնագիտական անընդհատ աջակցություն
Մենթորական հանդիպումներ Գևորգ Հակոբյանի հետ: Առաջարկում ենք 2021-2022 տարում հանդիպումները շարունակվեն:
«Ամսիկներ» ստուգատեսյին նախագծերի շրջանակում ամենշաբաթյա աշխատանքներ նախագծերի մշակման շրջանակում:
Այլ կարևոր ձեռքբերումներ
2020-2021 ուստարին 5-6 տարեկանների դասվարների ամփոփումները
Ամսական հաշվետվություններ
Հաջորդ ուսումնական տարվա անելիքներ, ծրագրեր
5 տարեկանների քառամյա ծրագրի մշակում (ուսումնական առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ տարի)
Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է:
Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:
«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես
Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի 5-6 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, Քոլեջ
Հունիսի 24` «Ի՞նչ կլիներ, եթե…» ընթերցանության, ստեղծագործական երևակայության ստուգատես, պատասխանատու՝ Մելինե Սիմոնյան
Անահիտ Գրիգորյան
Արաքս Հովհաննիսյան
Մենթորական աշխատանք Սևանի հանրային դպրոցում աշխատելու հայտ ներկայացրած մասնակիցների հետ:
Աշխատանքը 14.06-18.06
Առաջադրանք # 1՝ Մասնակիցները ընթերցում են Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածի առաջին մասը, Մարիա Մոնտեսորի «Տասնինը պատվիրան ծնողներին» հոդվածը: Բլոգներում հրապարակում են այդ հոդվածների վերլուծությունները:
Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածի վերլուծությունները՝
Մարիա Մոնտեսորի «Տասնինը պատվիրան ծնողներին» հոդվածի վերլուծությունները՝
Ճամբարային աշխատակարգերի դիտարկում: Քննարկումը առցանց հարթակում:
Օժանդակ նյութեր՝
Աշխատանքը հունիսի 21-25-ը
Առաջադրանք # 1` Մասնակիցները ընթերցում են Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածի երկրորդ մասը, Բլոգներում հրապարակում են այդ հոդվածների վերլուծությունները:
Առաջադրանք # `2 «Ամառային ուրախ ճամբար» նախագծերի կազմում, հրապարակում բլոգներում:
հունիսի 23` 19:00-19:30, հանդիպում M Teams առցանց հարթակում, մուտքը՝ հղումով
Օժանդակ նյութեր՝
«Իմացումի հրճվանք» 5-6 տարեկանների լաբորատորիայի աշխատանքային բնութագիր
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների դասարանների ղեկավարների լաբորատորիան համակարգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5-6 տարեկանների դասարաններում հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները։
Լաբորատորիայի անդամներն են՝
Լաբորատորիայի գործառույթներն են․
Լաբորատորիայի ղեկավարը՝
հունիսի 22` 13:45-14:45
Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Թեման՝ 2021-2022 ուստարի. նախապատրաստում
Օժանդակ նյութեր՝
Այլ՝
Մասնակիցները՝ 5-6 տարեկանների, առաջին դասարանի դասվարներ
Լուսաբանումը՝ Լուսինե Բարխուդարյանի բլոգում: