Design a site like this with WordPress.com
Get started

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 5-6 տարեկանների համար

img_20200904_1023105768958536673919382.jpg2020-2021 ուստարի

նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի հինգ տարեկանների մեկամյա ուսուցման խմբերում, վեց տարեկանների առաջին դասարաններում, ինչպես նաև կրտսեր դպրոցի երկրորդից երրորդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը, տոները:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով։

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:

Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում`սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

«Իմացումի հրճվանք» ծրագիրը ղեկավարում է դասվարը:

Բաղադրիչներ (ներկայացված մշակումները խմբագրման փուլում են)

Ընտրությամբ գործունեություն

Բանավոր մաթեմատիկա. մշակումը՝ Մանուշակ Աբրահամյանի

Սովորողի զարգացման բնութագրեր՝

Զարգացման բնութագիր-5-6տարեկաններ

Զարգացման բնութագիր — 1-ին դասարան

Ամսիկներ

Ամսիկներ

Ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ

Դասարանական օրացույց 2020-2021 ուստարի

Ծրագրի կրթական միջավայր, կազմակերպում

Ուսումնական ճամփորդությունների ուղեցույց

Ուսումնական նյութեր

Փաթեթ մեդիագրադարանից

Խաղադարան

Փաթեթն ամբողջացրեց Հասմիկ Մաթևոսյանը

Այլ՝

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Ուսումնական պլաններ

Ուսումնական պլաններով որոշած կարգեր

Ուսումնառության պայմանագրեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: