Design a site like this with WordPress.com
Get started

Հեղինակայինը «Իմացումի հրճվանքի» 5-6 տարեկանների ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում (Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային), Քոլեջում  գործում են հինգից վեց տարեկանների ուսուցման  խմբեր: Այս խմբեր ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, որոնք կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերից սահուն անցում են կատարում ուսուցման նոր շրջափուլ: Նրանց կարող են միանալ նաև ծրագիրն ընտրած սովորողն ու նրա օրինական ներկայացուցիչը (ազատ տեղերի առկայության դեպքում): Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է  մուտքի ճամբար: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են համարվում մասնակցությունը ընտանեկան նախագծերին (նաև՝ առցանց) ամառային, ձմեռային, գարնանային, աշնանային տարատարիք ճամբարները, ճամփորդությունները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը կազմակերպվում է  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով, ամենօրյա գործունեության միջոցով։

Կրտսեր դպրոց-պարտեզների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրային փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները (խաղողի-գինու դպրոցը, ջերմոց-լաբորատորիան), մարզական տարածքները, ուսումնական ագարակը, բակ-պարտեզները, բաց ու փակ լողավազանները, ընտանեկան դպրոցները,  համացանցն ու մեդիագործիքները ապահովում են  կրթական ծրագրի իրագործման արդյունավետությունը: Ուսումնական գործունեությունը հաճախ կազմակերպվում է նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք կապահովեն անցումները գործունեության մի ձևից մյուսին, կլինեն փոխակերպվող, շարժական։

Խմբասենյակ-լաբորատորիաներում  ապահովված են անհատական ու խմբային հիգիենիկ, խաղային, ինչպես նաև հանգստանալու, քնելու պայմանները։ Սաներն ուսումնական նպատակներով անարգել կարող են օգտվել թվային միջոցներից ու գործիքներից, համացանցից: Մարզական, երաժշտական, տեխնոլոգիական, խաղային, շրջակա միջավայրի յուրացման համար և՛ դասասենյակ-լաբորատորիաներում, և՛բակում, և՛ մյուս ուսումնական տարածքներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Խմբասենյակներում գործում են խոհանոց-լաբորատորիաները: Խմբասենյակ-լաբորատորիաներն (110-150 քմ) ընդարձակ, լուսավոր, թափանցիկ տարածքներ են՝ խաղալու, քնի, հանգստի, սնվելու և ուսումնական գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: 

Ուսումնական գործունեության, հանգստի համադրությունը հնարավորություն է տալիս աշխատանքը չընդհատել հանրապետության դպրոցականների աշնանային, գարնանային արձակուրդների ընթացքում, ամռան ամիսներին՝ ամառային լողափային պարտեզների միջոցով:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական, դասարանական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգը, մեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերը սովորողին ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Դասվարի բլոգը, դպրոց-պարտեզների ենթակայքը, կրթահամալիրի կայքը սովորողին, ծնողին հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը միավորում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը, որոնք ղեկավարում է դասվարն իր  օգնականի հետ:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բաղադրիչներն են՝

  • մայրենի խոսք
  • թվաբանություն
  • կերպարվեստ և տեխնոլոգիա
  • երգ-պար
  • մարմնակրթություն
  • մեդիատեխնոլոգիաներ
  • ռուսերեն,անգլերեն
  • բնագիտություն
  • ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք:

Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնաարտահայտվելու ցանկությունը: Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի ասելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են: Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում  է ուսումնական տարվա երրորդ շրջանից՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը: (ուսպլան, կետ  12)

Բնագիտական գործունեությունը իրականացվում է  բնության, բնական երևույթների, ամենօրյա դիտարկումների, ուսումնական ագարակում իրականացվող նախագծերի, ուսճամփորդությունների միջոցով: (ուսպլան, կետ  14)

Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությւնների, համադրումների, հակադրումների ձևով:(ուսպլան, կետ  15)

Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, ծանոթացում երաժշտական գործիքներին, երաժշտական խաղեր, պարերգեր: (ուսպլան, կետ  16)

Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ, լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր: Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որը կազմակերպվում է փակ լողավազանում շաբաթական մեկ անգամ  փակ լողավազանում՝ սեպտեմբերին և հունիսին, նաև բացօթյա: (ուսպլան, կետ  17)

Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչություն, ծեփ, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտություններ: (ուսպլան, կետ  18)

Անգլերենի և ռուսերենի ամենօրյա ուսուցումն իրականացվում է ուսումնական առաջին, երկրորդ շրջաններում, դասվարի կողմից՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երրորդ շրջանից՝ նաև անգլերենի, ռուսերենի դասավանդողներ: (ուսպլան, կետ  13)

Ուսումնական օրը ներառում է ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով:

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով՝ ծնողների մասնակցությամբ: Ընտանեկան դպրոցները մասնակցում են  մայրենիի, մաթեմատիկայի, շախմատի ամենամսյա ֆլեշմոբներին, ուսումնական նախագծերին:  Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նաև հեռավար-առցանց ձևաչափով: MS Teams առցանց հարթակը հնարավորություն է տալիս ապահովելու հեռավար կապը սովորողների ու ուսուցիչների միջև: ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայյտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչներից են, որոնք կազմակերպվում են ըստ օրացույցի և ուղեցույցի։

Սովորողների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենշաբաթյա ստուգատեսների՝ Ամսիկների տեսքով, ինչպես նաև ցուցահանդեսներում, ներկայացումներում:

Կրթական ծրագրի ուսուցիչը, նրա օգնականը մասնակցում են սեմինարների, վերապատրաստումների: Նրանք ունեն անհատական բլոգներ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Խմբերի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է շաբաթական աշխատակարգերի  միջոցով:

Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին տեղափոխվելու  «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարի։ Ծրագիրը քառամյա է:

Մշակումը՝ Անահիտ Հարությունյանի, Լիլիթ Սահակյանի

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: