5-6 տարեկանների լաբորատորիան աշխատել է ըստ մարտյան ժամանակացույցի: Աշխատանքները կազմակերպվել են հեռավար-առցանց հարթակներում՝ email.mskh.am և MS Teams: Փոստային հարթակում քննարկել ենք հետևյալ հարցերը՝
- Ընթերցանության ու խաղային անկյունները դասասենյակներում.
- Ուսուցչի օգնականների ներգրավվածությունը դասվարական դասարաններում:
Ամփոփվել ու մանկավարժության կենտրոնին ե փոխանցվել դասվարների կարծիք դիտարկումները:
Մարտյան ընթացիկ նախագծերն են՝
- «Կարդում ենք Թումանյան» ընթերցողական նախագծեր
- «Ձոն» տեխնոլոգիական նախագծեր
- «Զատիկ» նախագծեր
- «Ուսումնական գարուն» նախագծեր
Լաբորատորիան ուսումնասիրել է հրապարակված նախագծերը և ներկայացրել է դիտարկումներ, որոնց շուրջ աշխատանքները դասվարները սկսել են:
Հինգից վեց տարեկանների ստուգատեսային Ամսիկները իրականացվել են ըստ հրապարակված նախագծերի: Մարտիկն ամփոփվել ու ամբողջական փաթեթով հասանելի է:
Քննարկվել ու հրապարակվել է Ապրիլիկի ուղղությունները: Ստուգատեսային նախագծերը մշակման փուլում են:
Կազմակերպվել է մայրենիի ֆլեշմոբը, նաև ընթացքի մեջ են դասվարների հրպարակումները, որտեղ անդրադառնում են տիար Գևորգի ներկայացրած դիտարկումներին:
Մանկավարժության գարնանային ճամբարի ընթացքում աշխատել է ծրագրային մշակումներ իրականացնող խումբը, հրապարակվել է 5-6 տարեկանների ծրագրի հեղինակայինը ներկայացնող տեղեկանքը: Ծրագրային մշակման աշխատանքները ընթացքի մեջ են, խումբն աշխատում է, պարբերաբար հրապարակվում են արդյունքները:
մարտի 22՝ 12:00-13։00՝ հանդիպում աշխատանքային խմբի հետ, Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
մարտի 23՝ 11։00-12։00՝ առցանց (MS Teams հարթակ) հանդիպում 1-ին դասարանի դասվարների հետ
մարտի 25՝ 15։00-16։00՝ առցանց (MS Teams հարթակ) հանդիպում 5-6 տարեկանների դասվարների, ուսուցչի օգնականների հետ
Լաբորատորիան անցկացրել է ուսումնասիրություն՝ ընտրությամբ գործունեության կազմակերպումը առաջին դասարաններում:
Հանդիպումներ, սեմինարներ
Հանդիպումներ մենթոր Գևորգ Հակոբյանի հետ
Դաստիարակների լաբորատորիայի հետ համատեղ պարապմունքներ