Design a site like this with WordPress.com
Get started

«Մայիսիկ» # 3. Լող. մարզական ստուգատես

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:

«Ամսիկներ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի 5-6 տարեկաններ

Սկիզբը՝ 11:00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջ

Մայիսի 17-21՝ Լող. մարզական ստուգատես, պատասխանատու՝ Մարի Միքայելյան

Մարգարիտ Թամազյան

Մելինե Սիմոնյան

Լիլիա Զախարյան

Անահիտ Գրիգորյան

Արաքս Հովհաննիսյան

Ուսումնական ճամբարներ. հունիս

արթուր ճամաբրՈւսումնական ճամբարների ուղեցույց

Ուսումնական 4-րդ շրջան. մայիսի 31-ից հունիսի 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին բաժանվում է չորս ուսումնական շրջանի։ Երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ:

Ուղղություններն են՝

  • Համագործակցային նախագծեր
  • Ճամփորդական նախագծեր
  • Ընթերցողական նախագծեր
  • «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական նախագծեր
  • Ամառային լողափեր
  • «Ուսումնական ամառ» նախագծեր
  • Ռոդարիամարզական նախագծեր. քայլքեր, հեծանվաերթեր, ինքնագլորաերթեր
  • «Հարթակում ծնողն է…» նախագծեր
  • Հոգատարության նախագծեր
  • «Ամսիկներ. հունիսիկ»

Ճամբարային նախագծերը, աշխատակարգերը հրապարակվում են դասվարների բլոգներում: