Հունիսյան աշխատանքները պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել՝
5-6 տարեկանների խմբում իրականացվել է «Հունիսիկ» ստուգատեսային նախագիծը:
2020-2021 ուստարին 5-6 տարեկաններիդասվարները ամփոփել են ըստ լաբորատորիայի ներկայացված տեղեկանքի: Ամփոփումները հրապարակված են:
Հունիսի 22-ի մասնագիտական խմբի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք 2021-2022 ուստարվա նախապատրաստական աշխատանքները:
Շարունակվել են մասնագիտական հանդիպումները մենթոր Գևորգ Հակոբյանի հետ, որի ընթացքում կարևոր քննարկումներ ենք ունեցել մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի հետ:
Կազմակերպվել են լողի, մարմնամարզության, հեծանվի մարզական պարապմունքներ դասվարների համար:
Մշակվել են 5-6 տարեկանների մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքները:
Մանկավարժության կենտրոնի պատվերով հավաքվել են 2020-2021 ուստարվա ռադիո և TV նախագծերի փաթեթը:
Շարունակվել են «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների ծրագրի մշակման աշխատանքները:
Բլեյան բաց ցանցով աշխատանք Դդմաշենի ու Լճաշենի մանկապարտեզներում:
Բլեյան բաց ցանցով մենթորական աշխատանք Սևանի հանրային դպրոցում աշխատանքի հայտ ներկայացրած մասնակիցների հետ:
Ներկայացնում եմ նաև՝
- «Իմացումի հրճվանք» 5-6 տարեկանների լաբորատորիայի գործունեության ամփոփում
- «Իմացումի հրճվանք» 5-6 տարեկանների լաբորատորիայի աշխատանքային բնութագիր
Ուսումնական, մեթոդական, հետազոտական աշխատանքներ հուլիս-օգոստոսին․
- Ուսումնական ծրագրերի լրամշակում
- Ուսումնական նախագծերի, փաթեթների ամբողջացում