Design a site like this with WordPress.com
Get started

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի առաջին տարի

Հինգ տարեկանների ուսուցման ու զարգացման խմբեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի հինգ տարեկանների ուսուցման խմբերում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը: Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը կազմակերպվում է  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով, ամենօրյա գործունեության միջոցով։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Այն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում (ԱրևելյանԱրևմտյանՀյուսիսայինՀարավային), Քոլեջում  գործում են հինգից վեց տարեկանների ուսուցման  խմբեր: Այս խմբեր ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, որոնք կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերից սահուն անցում են կատարում ուսուցման նոր շրջափուլ: Նրանց կարող են միանալ նաև ծրագիրն ընտրած սովորողն ու նրա օրինական ներկայացուցիչը (ազատ տեղերի առկայության դեպքում): Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է  մուտքի ճամբար: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են համարվում մասնակցությունը ընտանեկան նախագծերին (նաև՝ առցանց) ամառային, ձմեռային, գարնանային, աշնանային տարատարիք ճամբարները, ճամփորդությունները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։ Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին տեղափոխվելու  «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարի։ Ծրագիրը քառամյա է:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական, դասարանական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերը սովորողին ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Դասվարի բլոգը, դպրոց-պարտեզների ենթակայքը, կրթահամալիրի կայքը սովորողին, ծնողին հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, համակցված ձևերով։

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով՝ ծնողների մասնակցությամբ: Ընտանեկան դպրոցները մասնակցում են  մայրենիի, մաթեմատիկայի, շախմատի ամենամսյա ֆլեշմոբերին, ուսումնական նախագծերին:  Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նաև հեռավար-առցանց ձևաչափով: MS Teams առցանց հարթակը հնարավորություն է տալիս ապահովելու հեռավար կապը սովորողների ու ուսուցիչների միջև: ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայյտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչներից են, որոնք կազմակերպվում են ըստ օրացույցի և ուղեցույցի։

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսումնական գործունեության, հանգստի համադրությունը հնարավորություն է տալիս աշխատանքը չընդհատել հանրապետության դպրոցականների աշնանային, գարնանային արձակուրդների ընթացքում, ամռան ամիսներին՝ ամառային լողափային պարտեզների միջոցով:

Կրտսեր դպրոց-պարտեզների ազատ ու անվտանգ միջավայրըմիջավայրային փոփոխությունները, բարելավումըզարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները (խաղողի-գինու դպրոցը, ջերմոց-լաբորատորիան), մարզական տարածքները, ուսումնական ագարակը, բակ-պարտեզները, բաց ու փակ լողավազանները, ընտանեկան դպրոցները,  համացանցն ու մեդիագործիքները ապահովում են  կրթական ծրագրի իրագործման արդյունավետությունը: Ուսումնական գործունեությունը հաճախ կազմակերպվում է նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք կապահովեն անցումները գործունեության մի ձևից մյուսին, կլինեն փոխակերպվող, շարժական։

Կրթահամալիրի բոլոր շենքերը  լուսավոր ու ընդարձակ են, հարմարեցված 5 տարեկաններին՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները  կանաչապատ են, պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով և ամենակարևորը՝ անցանկապատ։

Խմբասենյակ-լաբորատորիաներում  ապահովված են անհատական ու խմբային հիգիենիկ, խաղային, ինչպես նաև հանգստանալու, քնելու պայմանները։ Սաներն ուսումնական նպատակներով անարգել կարող են օգտվել թվային միջոցներից ու գործիքներից, համացանցից: Մարզական, երաժշտական, տեխնոլոգիական, խաղային, շրջակա միջավայրի յուրացման համար և՛ դասասենյակ-լաբորատորիաներում, և՛բակում, և՛ մյուս ուսումնական տարածքներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Խմբասենյակներում գործում են խոհանոց-լաբորատորիաները: Խմբասենյակ-լաբորատորիաներն (110-150 քմ) ընդարձակ, լուսավոր, թափանցիկ տարածքներ են՝ խաղալու, քնի, հանգստի, սնվելու և ուսումնական գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Խմբասենյակը ունի սովորողին հարմարեցված խոհանոցային կահույք, երկու լվացարան՝ տաք ու սառը ջուր, երկու սանհանգույց, հանդերձարան, հանգստանալու համար փափուկ գորգ՝ հանգստի ժամ կազմակերպելու, ընթերցողական անկյուն, ինքնաշեն և կառուցողականա խաղերի անկյուն, կանաչ անկյուն, դաշնամուր, ինքնաշեն շրխկաններ, մոլբերտներ,ներկեր, վրձիններ, գունավոր թղթեր, անլար համացանցային կապ, սմարթ հեռուսատացույց, շախմատի անկյուն, հարմարավետ աթոռ և սեղաններ։ Խմբասենյակում առկա են պահարաններ՝ նախատեսված սովորողների պայուսակների համար, կախիչներ։

Խոհանոց-լաբորատորիա

5 տարեկանների սննդի կազմակերպումը իրականացվում է խմբասենյակի խոհանոցային-լաբորատորիայում՝  առավոտյան միրգնախաճաշճաշ, ետճաշիկ։ Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է։ Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից և նախապես հրապարակվում դպրոցի ենթակայքում, դասվարի բլոգում։ Խոհանոց-լաբորատորիայում կա սովորողների համար հարմար սպասք, ջեռոց, սպասք լվանալու մեքենա, թեյնիկ, ջրատաքացուցիչ, սկուտեղ, կտրատախտակ, հացամաններ և այլն։ Սովորողները՝ մասնակցելով սպասքադրմանը, սեղանաը հավաքելուն լավ հնարավորություն է վերջիններիս  մոտ զարգացնելու ինքնուրույնությունը,  նպաստելու ինքնասպասարկմման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: 

Խմբասենյակ-մարզասրահ

խմբասենյակը  ընդարձակ է, ունի համապատասխանա փափուկ գորգ, անհրաժեշտ մարզական պարագաներ՝ օղակ,պարան, բուլավա, կանգնակ։ Ինչպես նաև, սենյակում առկա գույքն ու պարագաները մարզական գործունեության կազմակերպման ժամանակ կարող են փոխակերպվել, վերածվելով մարզական, խաղային, այլընտրանքային լուծումներով մարզական գործունեության բաղկացուցիչների, պարագաների: 5 տարեկանները  բացի մարզվելուց կարողանում են կազմակերպել տարբեր խաղեր՝ ազգային, ռոդարիական, էստաֆետային:

Խմբասենյակ-երաժշտանոց

5 տարեկանների խմբասենյակում կա դաշնամուր։ Երգուսուցումը հիմնականում իրականացնում են հենց խմբասենյակում։ Երգուսուցման ժամանակ ոչ միայն երգում ու պարում են,այլև ստեղծում են տարբեր ինքնաշեն շրխկաններ, ներկայանում են որպես դասարան-համույթներ։

Բակ- պարտեզները ուսումնական տարածքներ են, որոնք ապահովում են սովորողների առողջ, անվտանգ կրթություն ստանալու իրավունքը: Բակ-ապրտեզները շուրջատրյա գործունեություն են ապահովում տարվա բոլոր եղանականերին:

Աշնանային և գարնանային բակ-պարտեզներում կազմակերպվում են՝

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • աշնանային լողափ
  • զբոսանք, զրույցներ, խաղեր
  • բնության երևույթների դիտարկումներ
  • նկարչական, երաժշտական պլեներ
  • այլ ուսումնական գործունեություն

Ձմեռային բակ-պարտեզներում կազմակերպվում են՝

  • ձնախաղեր
  • բնության երևույթների դիտարկումներ
  • սահում են սահնակով
  • զբոսանք, զրույցներ
  • բնության երևույթների դիտարկումներ
  • այլ ուսումնական գործունեություն

Ամառայի բակ-պարտեզներում կազմակերպվում են՝

  • ամառային բացօթյա լողավազաններ, լողափեր՝ ցնցուղով, հանդերձարանով, հիգիենիկ պարագաներով.
  • մարզական (հեծանվավարություն և ինքնագլորներ)
  • բնության երևույթների դիտարկումներ
  • նկարչական, երաժշտական պլեներ
  • այլ ուսումնական գործունեություն

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական կենտրոններ

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը համարվում է կրթահամալիրի մասնաճյուղ, դպրոցի ղեկավարը հենց ինքն է՝ Վիգեն Ավետիսը։ Շուրջտարի կրթահամալիրի դասավանդողները, տարատարիք սովորողները, ծնողները, վերապատրաստվողները այցելում են քանդակի դպրոց։ Ստեղծվում են տարբեր ցուցահանդեսներ, պլեներներ, բաց դասեր։Դպրոցն ունի մի քանի ուղղություններ՝

  • քանդակագործություն
  • խեցեգործություն
  • ոսկերչություն:

5 տարեկանները ուսումնական նախագծերի շրջանակում այցելում են քանդակի դպրոց, աշխատում են կավով, ստեղծագործում են, ստեղծում տարբեր կավե կախազարդեր, կրծքազարդեր, հուշանվերներ, կազմակերպում են տարբեր ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ: Կավով աշխատելը սովորողների սիրելի զբաղմունքներից է։

Կրթահամալիրի ծածկած լողավազանը գտնվում է Արևմտյան դպրոց-պարտեզում։ Լողավազանը ունի բոլոր հարմարությունները՝ երկու հանդերձարան(տղաների և աղջիկների), չորս սանհանգույց։ Հանդերձարանները ընդարձակ են և լուսավոր, մշտապես մաքրվում և օդափոխվում են, ունեն հարմար նստարաններ, կախիչներ, պահարաններ, հագուստի համար նախատեսված զամբյուղներ, վարսահարդարիչ։ Լողավազանը մաքուր է։ Սովորողները ինքնուրույն կարողանում են զգեստափոխվել, ցնցուղ ընդունել։ Լողավազանում առկա են՝ թևիկներ, օղակներ, լողալ սովորելու համար անհրաժեշտ այլ պարագաներ։ 5 տարեկան սովորողները շաբաթական մեկ անգամ այցելում են լողավազան։ Պարապմունքը տևում է 45 րոպե։ Սովորողների հետ պարապում է լողի մարզիչը։

Ուսումնական Ագարակը կրթահամալիրի ուսումնական կենտրոններից է։ Ցանկացած սովորող անկախ իր վախերից ու հույզերից ունի հնարավորություն շփվելու կենդանիների հետ, սովորի հոգ տանել նրանց մասին, կերակրել, խնամել։ 5 տարեկանները հաճախ են լինում Ագարակում տարբեր նախագծերով։ Ագարակում կան՝

  • ձիեր
  • պոնի
  • իշուկ
  • շներ(տարբեր ցեղատեսակի)
  • բադեր
  • սագեր
  • հավեր
  • սիրամարգ
  • նապաստակ
  • տարբեր թռչնատեսակներ
  • և այլն։

Ագարակը ձիավարժության համար ունի ընդարձակ հրապարակ, ունի նաև խնոցի ու թոնիր։ 

Ջերմոց-լաբորատորիան նույնպես կրթահամալիրի ուսումնական կենտրոններից է։ Ջերմոցը տարիներ շարունակ ղեկավարում է տիկին Շողիկը։ Այստեղ կարող եք գտնել տարբեր բույսեր, ծանոթանալ նրանց ծագումնաբանությանը, օգտակարությանը։ Ջերմոցում են բնակվոմ տարբեր կենդանիներ և թռչուններ՝ կրիաներ, ծովախոզուկներ, ոզնիներ,նապաստակներ,  թութակներ։ 5 տարեկանները տարբեր նախագծերով այցելում են ջերմոց-լաբորատորիա, ինչպես նաև տարբեր ծաղիկների և բույսերի կտրոններ տեղափոխում են խմբասենյակ-լաբորատորիաններ, ստեղծում են իրենց կանաչ անկյունը։ Բույսերի, ծաղիկների կտրոնները դնում են ջրով լի բաժակների մեջ, դիտարկում են մինչև արմատակալելը, ընթացքում, այնուհետև տնկում են, շարունակում են խնամել դրանք:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բաց կրթական միջավայր է՝ իր բոլոր կրթական կառույցներով ու հեղինակային մանկավարժությամբ։

Կրթական ծրագրի վերջնարդյունքներ

Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտի սովորողների զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝

  • Սովորողն ինքնուրույն զգեստափոխվում է:
  • Կոճկում և արձակում է կոճակները:
  • Կապում է կոշիկի քուղերը:
  • Սպասքադրում է, հավաքում է սեղանը:
  • Խմբում, խոհանոցում պահպանում է հիգիենայի, անվտանգության տարրական կանոնները:
  • Ճանաչում է իր և շրջապատի մարդկանց հույզերը, դրսևորում է համապատասխան վարք:
  • Բարեկիրթ վերաբերմունք է դրսևորում հասակակիցների և մեծահասակների նկատմամբ:
  • Ներգրավվում է խմբային գործունեության մեջ:
  • Խմբային գործունեության ժամանակ դրսևորում է հանդուժողականություն, կիսվում է իր ունեցածով:
  • Կազմակերպում է իր և ընկերների խաղային գործունեությունը:
  • Վերաբերմունք է արտահայտում իր շուրջը կատարվող իրադարձությունների մասին:

Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ՝

  • Մասնակցում է խմբային զրույցներին, քննարկումներին:
  • Պատմում է տեսածի, լսածի մասին:
  • Ներկայանում է և ներկայացնում է իրեն և իր ծանոթներին:
  • Կարողանում է  հարցեր ձևակերպել:
  • Կարծիք է հայտնում (մեկնաբանում կամ հիմնավորում է կարծիքը):
  • Նկարագրում է իրեն ծանոթ առարկաները:
  • Մեկնաբանում է ծանոթ բառերը, բացատրում է դրանց իմաստները:
  • Մասնակցում է երգ-խոսք-խաղերին, կարողանում է խոսքով, շարժումով, այլ միջոցներով կերպար, պատում ստեղծել:
  • Վանկատում է միավանկ, երկվանկ, եռավանկ բառերը:
  • Հեգում է 3-5 հնչյուն ունեցող բառերը:
  • Գիտի հայերեն տառերը:
  • Կարդում է բառեր:
  • Կարդում և հասկանում է պարզ նախադասություններ:
  • Ինքնուրույն մուտքագրում, գրում է բառեր, բառակապակցություններ:
  • Հորինում է (պատմության ավարտ, վերնագիր, հանելուկ, խմբի հետ՝ ամբողջական պատմություն):

Օտար լեզուներ (ռուսերեն և անգլերեն)

  • Ողջունում է, ներկայանում է ներկայացնում է ընտանիքի անդամներին:
  • Գիտի իրեն ծանոթ կենդանիների, մրգերի, բանջարեղենների, գույների անվանումները:
  • Հաշվում է 1-10-ը:
  • Գիտի սովորած երգերն ու դրանց բովանդակությունը: Վերարտադրում է սովորած ոտանավորները, գիտի դրանց բովանդակությունը:

Իմացական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝

  • Գիտի իր ծննդյան ամսաթիվը, եղանակը:
  • Գտնում և մեկնաբանում է երևույթների նմանություններն ու տարբերությունները:
  • Գիտի տարվա եղանակների անվանումները, դրանց հերթագայությունը, առանձնահատկությունները:
  • Նկարներ է նկարում ցանկացած  թեմայով: Պատմում է իր նկարի մասին:
  • Ըստ որևէ հատկանիշի խմբավորում է առարկաները:
  • Ըստ որևէ հատկանիշի համեմատում է առարկաները:
  • Համեմատում է երկու բազմությունների առարկաների քանակը ( նաև զույգավորման մեթոդով):
  • Հավասարեցնում է երկու բազմությունների առարկաների քանակը ( առարկաներ ավելացնելով կամ պակասեցնելով):
  • Կատարում է տարբեր չափումներ տարբեր միջոցներով: Չափումների տվյալները համեմատում է համադրելով:
  • Օգտվում է պարզագույն աղյուսակներից:

Շարժողական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներն են՝

  • Կատարում է մարմնամարզական վարժություններ:
  • Շրջադարձեր է կատարում դեպի աջ, ձախ:
  • Կարողանում է գնդակը վարել՝ ոտքերով և ձեռքերով:
  • Քայլում է մարզանստարանի վրայով:
  • Գլուխկոնծի է տալիս:
  • Լողում է օղակով, առանց օղակի:
  • Հեծանիվ է վարում (եռանիվ, երկանիվ):
  • Խաղում է էստաֆետային ու թիմային խաղեր:
  • Լողում է. թևիկով, առանց թևիկի:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը միավորում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը, որոնք ղեկավարում է դասվարն իր  օգնականի հետ:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բաղադրիչներն են՝

  • մայրենի խոսք
  • թվաբանություն
  • կերպարվեստ և տեխնոլոգիա
  • երգ-պար
  • մարմնակրթություն
  • մեդիատեխնոլոգիաներ
  • ռուսերեն,անգլերեն
  • բնագիտություն
  • ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք:

Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնաարտահայտվելու ցանկությունը: Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի ասելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են: Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում  է ուսումնական տարվա երրորդ շրջանից՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրելկարդալու պահանջն ու անհրաժեշտությունը: (ուսպլան, կետ  12)

Բնագիտական գործունեությունը իրականացվում է  բնության, բնական երևույթների, ամենօրյա դիտարկումների, ուսումնական ագարակում իրականացվող նախագծերի, ուսճամփորդությունների միջոցով(ուսպլան, կետ  14)

Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությւնների, համադրումների, հակադրումների ձևով😦ուսպլան, կետ  15)

Երաժշտական գործունեությունը ներառում է երգպար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկաշարժում, ծանոթացում երաժշտական գործիքներին, երաժշտական խաղեր, պարերգեր: (ուսպլան, կետ  16)

Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ, լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր: Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որը կազմակերպվում է փակ լողավազանում շաբաթական մեկ անգամ  փակ լողավազանում՝ սեպտեմբերին և հունիսին, նաև բացօթյա: (ուսպլան, կետ  17)

Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչություն, ծեփ, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտություններ: (ուսպլան, կետ  18)

Անգլերենի և ռուսերենի ամենօրյա ուսուցումն իրականացվում է ուսումնական առաջին, երկրորդ շրջաններում, դասվարի կողմից՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երրորդ շրջանից՝ նաև անգլերենի, ռուսերենի դասավանդողներ: (ուսպլան, կետ  13)

Ուսումնական օրը ներառում է ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով:

Գնահատումը՝

Սովորողների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենշաբաթյա ստուգատեսների՝ Ամսիկների տեսքով, ինչպես նաև ցուցահանդեսներում, ներկայացումներում:

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: Ստուգատեսային գործունեության արդյունքները գրանցվում են մշակված դիտարկման թերթիկներում:

Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

Կրթական ծրագրի ուսուցիչը, նրա օգնականը մասնակցում են սեմինարների, վերապատրաստումների: Նրանք ունեն անհատական բլոգներ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Խմբերի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է շաբաթական աշխատակարգերի  միջոցով:

Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարն (դասվարը) առաջնորդվում է 1-3-րդ դասարանների դասվարին ներկայացվող պահանջներով։ Դասվարը սահմանված կարգով մասնակցում է քառօրյա վերապատրաստումներին, սովորում է բլոգավարություն, տիրապատել ուսուցչի՝ բլոգին ներկայացվող պահանջներին, անցնում է «Մուտքի ճամբար», ցույց տալիս կամ սովորում-լրացնում դասվարին ներկայացվող հմտություններն ու կարողությունները՝ ստեղծագործական երևակայության, տրամաբանական, երաժշտական, մարզական, տեխնոլոգիական, մեդիագրագիտության։ Դասվարը վարում է իր բլոգը, որն ունի սովորողների անհատական էջեր, որտեղ լուսաբանվում են դասվարի, սովորողի առկա և հեռավար գործունեության արդյունքները։ Դասվարի մասնագիտական զարգացումը շուրջտարյա է․ մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման սեմինարներին, նախագծային աշխատանքների կազմմանը, մեթոդական մշակումներին, «Բլեյան» բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը։

Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարը՝

  • ստեղծում է «Իմացումի հրճվանքի»՝ իր հեղինակային ծրագիրը՝ ուսումնական նյութեր, նախագծեր՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբներ,
  • կազմակերպում է սովորողների շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները,
  • զբաղվում է մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել,
  • զբաղվում է իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, վարում է սովորողների երգի-պարի ամենօրյա պարապմունքները,
  • շախմատ, սեղանի խաղեր է խաղում,
  • զբաղվում է կերպարվեստի-տեխնոլոգիական հմտությունների զարգացմամբ, վարում սովորողների՝ տեխնոլոգիական հմտությունների յուրացման աշխատանքները,
  • լուսաբանում է սովորողների, իր առկա և հեռավար գործունեությունները  բլոգում,  բլոգի՝ սովորողի անհատական էջում։

Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարի օգնականն առաջնորդվում է երկարացված օրվա կազմակերպչին ներկայացվող պահանջներով։ Օգնականը սահմանված կարգով մասնակցում է քառօրյա վերապատրաստումներին, սովորում է բլոգավարություն, տիրապատել ուսուցչի՝ բլոգին ներկայացվող պահանջներին, անցնում է «Մուտքի ճամբար», ցույց տալիս կամ սովորում-լրացնում դասվարի օգնականին ներկայացվող հմտություններն ու կարողությունները՝ ստեղծագործական երևակայության, տրամաբանական, երաժշտական, մարզական, տեխնոլոգիական, մեդիագրագիտության։ Դասվարի օգնականը վարում է իր բլոգը, որտեղ լուսաբանվում են դասվարի, սովորողի առկա և հեռավար գործունեության արդյունքները։

Դասվարի օգնականը՝

  • ստեղծում է «Իմացումի հրճվանքի»՝ երկարացված օրվա կազմակերպչի՝ իր հեղինակային ծրագիրը՝ ուսումնական նյութեր, նախագծեր՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման,
  • սովորողների մասնակցությամբ կազմակերպում է երկարացված օրվա ճամբարի գործունեությունը ապահով, անվտանգ, հիգիենիկ, ներառական միջավայրում, այդ թվում՝ գարնանային, աշնանային, ամառային, ձմեռային պարտեզ, ամառային լողափ,
  • մշակում և կազմակերպում է խմբի գործունեության ծրագրեր, ուսումնական նախագծեր,
  • զբաղվում մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպում սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը,
  • զբաղվում է իր երաժշտական հմտությունների զարգացմամբ, երգում-պարում սովորողների հետ,
  •  շախմատ, սեղանի խաղեր է խաղում,
  • համակարգում երկարացված օրվա խմբի սովորողների՝ լրացուցիչ կրթության դասընթացների-գործունեության մասնակցությունը,
  • կազմակեպում է սովորողների անվտանգ անցումները կրթահամալիրի մասնաշենքից մասնաշենք, դպրոցից՝ երթուղայինների կայանատեղի,
  • ճամփորդում է սովորողների հետ,
  • կազմակերպում է ուսումնական ճամբարներ՝ գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային,
  • կատարում ստեղծագործական գործունեության ամենօրյա լուսաբանումներ, ներկայացնում հաշվետվություններ բլոգում։ Դասվարի օգնականի բլոգում սովորողներն ունեն իրենց անհատական էջերը, որտեղ լուսաբանվում են սովորողի առկա և հեռավար գործունեության արդյունքները։ Դասվարի օգնականի մասնագիտական զարգացումը շուրջտարյա է․ մասնակցում է դասվարի օգնականների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման սեմինարներին, նախագծային աշխատանքների կազմմանը, մեթոդական մշակումներին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: