2020-2021 ուստարի. ընդառաջ
Համավարակային այս պայմաններում ֆիզիկական միջավայրում պարապմունքները կազմակերպելիս ավելի շատ բացօթյա ուսումնական տարածքներում աշխատել, իսկ դասարանական պարապմունքներ իրականացնելիս՝ պահպանել անվտանգության կանոնները:
Բացօթյա ուսումնական միջավայր՝
- տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներ՝ որոնք կապահովեն անցումները գործունեության մի ձևից մյուսին, կլինեն փոխակերպվող, շարժական.
- որակյալ ինտերնետ կապի հասանելիություն.
- աշխատանքային գործիքների, ուսումնական նյութերի հասանելիություն.
- անվտանգ ու ապահով աշխատանքային միջավայր /աղմուկից, արևահարումից, … /
- հարմարավետ աշխատանքային սեղան-աթոռներ կամ այլընտրանքային լուծումներով նմանատիպ ինչ-որ բան.
- լվացարան.
- ախտահանիչ նյութերի առկայություն.
- այլընտրանքային լուծումներով աղբամանների առկայություն:
Դասարան-լաբորատորիաները՝
- օդափոխության ապահովում դասարան լաբորատորիաներում.
- անհատական սեղան-աթոռներ, դրանց միջև անհրաժեշտ հեռավորության պահպանում.
- անհատական սեղանները լինեն քառակուսի՝ չորս ոտքով, նախորդ տարվա երեք ոտքով սեղանների փոխարեն.
- անհատական սեղանները լինեն թեթև, շարժական.
- անհրաժեշտության դեպքում դրանց միացությամբ ավելի մեծ աշխատանքային սեղաններ ստանալու հնարավորություն.
- բաց դարակներ.
- լվացարանի /սանհանգույցի/ առկայություն.
- ախտահանիչ նյութերի առկայություն.
- անհրաժեշտ քանակի վարդակների, երկարացման լարերի առկայություն.
- անհատական /կախիչներով/ պահարաններ սովորողների համար.
- հանդերձարաններ.
- համակարգիչ, պրոյեկտոր, ուժեղացուցիչ /դինամիկ/
- մարկերով գրատախտակ կամ շարժական գրատախտակ
Անհրաժեշտ գույքի առկայություն ու հասանելիություն՝
- մոլբերտներ.
- այգեգործական գործիքներ.
- մարզագույք /օղակներ, ցատկապարաններ, գնդակներ, բուլավաներ…/.
- մարզագորգ:
խոհանոց
- սպասարկման, օգտվելու, հիգիենայի հստակ կանոնների մշակում ու պահպանում.
- խոհարարը մշտապես համապատասխան հագուստով /ձեռնոց, գլխարկ…/
- այլ մարդկանց մուտքի սահմանափակում խոհանոց, խոհանոցային գործունեության մեջ.
- սովորողն ու ուսուցիչը խոհանոց մտնելուց առաջ լվացվում են.
- առևտուր անելիս փողի հետ շփումը սահմանափակել՝ փոխարինելով այլ տարբերակով…
- սնունդը փոխանցել փակ ամաններով, անձեռոցիկով, տոպրակի մեջ…
Բացօթյա միջավայրի և դասարանային լաբորատորիաների պարբերաբար ու բարեխիղճ ախտահանումը:
Կազմակերպումը՝
Ըստ ժամանակացույցի:
Ուսուցչի օգնականների ակտիվ ներգրավվում 1-3-րդ դասարաններում:
Փոքր խմբերով աշխատելու հնարավորություն: